Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.05.2011

«ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթի հաղթողն է Արենի թիմը

Մայիսի 22-ին Երևանի «Փյունիկ» մարզադպրոցի մարզադաշտում տեղի ունեցան «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Արենի թիմը` հաղթանակ տանելով Վանաձորի թիմի նկատմամբ, տիրացավ գլխավոր մրցանակին: Երրորդ տեղի համար պայքարում Չարենցավանի թիմը առավելության հասավ Իջևանի նկատմամբ:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» ֆուտբոլի գավաթը Արենի թիմին հանձնեցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

«Կոկա-Կոլա համակարքը ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպին, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Մենք արդեն ավանդույթ ենք դարձնում Հայաստանում ֆուտբոլի դպրոցական գավաթներ կազմակերպելը: Մենք վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն և երկարժամկետ զարգացման նախապայմանն է: 2011 թվականին Կոկա-Կոլա ըմպելիքը դառնում է 125 տարեկան, իսկ Կոկա-Կոլա ըմպելիքի արտադրությունը Հայաստանում՝ 15 տարեկան: Մենք հպարտ ենք, մեր համար այս հոբելյանական տարում ևս շարունակել մեր աջակցությունը երեխաների ֆիզիկական զարգացմանը», ասաց Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները Կոկա-Կոլա համակարգի կողմից ստացան արժևքավոր նվերներ՝ համակարգիչներ, փլեյերներ և մարզահամազգեստներ: Եզրափակիչ խաղից առաջ տեղի ունեցավ Շանթ հեռուստաընկերության Հայսուպերստար նախագծի երգիչների համերգը:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2011» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 450 միջնակարգ դպրոցների 1999-2001 թվականին ծնված տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում, իսկ մայիսին լավագույն 32 թիմերը մրցել են եզրափակիչ հասնելու համար:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից:

Մրցաշարի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel