Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.05.2011

Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

Մայիսի 23-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Լ. Հասրաթյանը, Ա. Մնացականյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Ս. Ավետիսյանը, Կ. Ղազարյանը, Ա. Սահակյանը, Ս. Իսրայելյանը, Տ. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը, Կ. Հարությունյանը և Դ. Դումանյանը:

Գործկոմը քննարկեց և հաստատեց օրակարգում դրված հետևյալ առաջարկները և հարցերը`

ՀՖՖ Գործկոմը քննարկելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի առաջարկը` Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` Արկադի Անդրիասյանի կողմից թույլ տված անվայել վարքագծի և ոչ մարզական պահվածքի համար ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու մասին, որոշում կայացրեց մերժել Ա. Անդրիասյանին անցանկալի անձ հայտարարելու առաջարկը` բավարար համարելով Կարգապահական կոմիտեի կողմից սահմանված պատժամիջոցը (զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով):

Հաստատման արժանացան ՀՖՖ իրավական և մշտական կոմիտեների կազմերը, ինչպես նաև ՀՖՖ Վեճերի լուծման պալատի կանոնակարգի նախագիծը:
Գործկոմի անդամների կողմից քննարկվեցին և հաստատվեցին փոփոխություններն ու լրացումները ՀՖՖ Կարգապահական, և Ֆուտբոլիստների Կարգիվիճակային և տրանսֆերների կանոնակարգերում:
Գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կոմիտեների անդամների անկախությունը:
ՀՖՖ Գործկոմը որոշեց, որ հերթական ժողովը տեղի կունենա հունիսի 25-ին, ՀՖՖ շտաբ-բնակարանում: Սկիզբը` ժամը 12:00-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel