Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.05.2011

ՀՖՖ-ն սկսում է մարզչական Բ արտոնագրի նոր դասընթաց

2011 թվականի հունիսի 25-ին ՀՖՖ-ն մեկնարկում է մարզչական Բ արտոնագրի նոր դասընթաց այն անձանց համար, ովքեր դեռևս չունեն վերոնշյալ արտոնագիրը:

Դասընթացը անցկացվելու է չորս փուլով: Ստորև ներկայացնում ենք այդ փուլերը`

Հունիսի 25, 26, 27
Հուլիսի 23, 24, 26, 27, 28, 29, 30
Օգոստոսի 13, 14, 15
Սեպտեմբերի 18, 19, 20, 24, 25, 26, 27, 28

Քննություն տեսական հարցերի շուրջ` սեպտեմբերի 30-ին:

Գործնական հարցերի շուրջ քննությունը տեղի կունենա 2011 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Հիշեցնում ենք, որ այսուհետ մարզչական Բ արտոնագրի առկայությունը պարտադիր է այն անձանց համար, ովքեր ցանկանում են աշխատել որպես մարզիչ:

Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել մարզչական Բ արտոնագրի դասընթացին, կարող են դիմել ՀՖՖ Արտոնագրման բաժին մինչև ս.թ. հունիսի 1-ը:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը և մեկ 3X4 չափսի լուսանկար:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel