Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.05.2011

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ընտրանու կազմը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՎՐՈ-2012 Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա «Պետրովսկի» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Մայիսի 31-ից հունիսի 2-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում:

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Միկա»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Աղվան Մկրտչյան «Միկա»
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Արթուր Եդիգարյան «Պաս» Իրան
Լևոն Պաչաջյան «Սանան Նաֆթ», Իրան
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Արտակ Դաշյան «Բանանց»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան «Ուլիս»

Հարձակվողներ

Զավեն Բադոյան «Իմպուլս»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան

Ներկայացնում ենք մարզումների ծրագիրը`

31.05.11 մարզում «բաց» 18:00
01.05.11 մարզում «բաց» 18:00
02.05.11 մարզում «փակ» 18:00
03.05.11 մեկնում Սանկտ-Պետերբուրգ
03.05.11 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը 19:30 Երևանի ժամանակով
03.05.11 մարզում «Պետրովսկի» մարզադաշտում 20:00 Երևանի ժամանակով
04.05.11 խաղ Ռուսաստան-Հայաստան 20:00 Երևանի ժամանակով

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel