Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.06.2011

Վարդան Մինասյան. "Իմ ամենաառաջին ակնկալիքը՝ ավելի լավ խաղանք, քան Երևանում"

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ “բաց” մարզումն անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում։ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Հայաստանի ընտրանին կանցկացնի ևս մեկ մարզում, սակայն այն արդեն փակ է լինելու։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

- Պարոն Մինասյան, արդեն 2 մարզում եք անցկացրել։ Ձեր տպավորությունները։

- Ամենակարևորը, որ այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել էինք, ֆունկցիոնալ լավ վիճակում են, վնասվածքներ չունենք։ Երեկվա ու այսօրվա տպավորություններից հետո որոշակի կարծիք կազմել եմ հիմնական կազմի վերաբերյալ։ Հիմնական մարզումը դեռ առջևում է։ 19 հոգով ենք մեկնելու։ Մեկ հոգի էլ ավել ենք տանելու։

- Այսինքն Երևանում մնալու է 2 խաղացող։

- Այո, բայց ես նրանց ասել եմ, որ դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև հավաքականում միշտ հավաքվում են ուժեղագույնները։ Եթե ինչ-որ մեկը չի ընգրկվում 18-ի կամ 19-ի մեջ, ապա չի նշանակու, թե նա թույլ ֆուտբոլիստ է։ Ուղղակի այս պահին ընտրվում են ուժեղագույնները ըստ դիրքերի, որպեսզի բոլոր խաղային օղակներում բալանս լինի:

- Պարոն Մինասյան, կանխատեսումներ անել չեք սիրում, բայց այնուամենայնիվ ի՞նչ կասեք։

- Կանխատեսում չեմ անում: Իմ ամենաառաջին ակնկալիքը՝ ավելի լավ խաղանք, քան Երևանում։ Իրոք Երևանում մեր խաղի որակն այդքան բարձր չէր, չնայած դա ուներ իր պատճառները։ Ես ակնկալում եմ որակով ավելի բարձր խաղ ու բնական է, որ ինչքան լավ խաղանք, այնքան հաղթելու շանսերը մեծ են։

- Ռուսներին զարմացնելու ինչ-որ բան ունե՞ք։


- Ինչ-որ փոփոխություն կլինի կազմում։ Միայն դա կարող եմ ասել։

- Չե՞ք կարծում, որ Ռուսաստանի այս հավաքականն ամենաթույլն է և շատ հնարավոր է
հաղթել նրան։

- Ես շատ եմ լսում նրանց մամուլի վերլուծությունները։ Շատ են քննադատում, բայց դա ինձ վրա չի ազդում։ Դա այդքան լուրջ չեմ ընդունում և Ռուսաստանին համարում եմ շատ ուժեղ հավաքական։ Նրանց խաղացողներն անհատակապես բարձրակարգ են։

- Դիկ Ադվոկատին համարո՞ւմ եք լավ մարզիչ։

- Մեկ անգամ արդեն ասել եմ, որ ՈՒԵՖԱ-ի գավաթ հաղթած մարզիչը չի կարող վատ մարզիչ լինել։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel