Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.06.2011

Վարդան Մինասյան. «Մենք չենք պատրաստվում հարմարվել Ռուսաստանի հավաքականի մարտավարությանը»

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Թիմը հանգրվանել է «Մարիոտ Ռենեսանս» հյուրանոցում: Երեկոյան ազգային ընտրանին անցկացրել է նախաղաղային «փակ» մարզումը: Պարապմունքից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մազրիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը` որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

- Երևանյան խաղից հետո Դուք դժգոհ էիք Ձեր թիմի խաղի որակից։ Այս ընթացքում թիմը կարողացե՞լ է լավ մարզավիճակ ձեռք բերել։

- Եթե համեմատենք առաջին խաղի հետ, ապա թիմը հոգեպես և ֆիզիկապես ավելի լավ է պատրաստված։

- Հայաստանի հավաքականը երբեք նման հնարավորություններ չէր ունեցել։ Ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև։

- Ես չեմ նայում մրցաշարային աղյուսակին և հեռուն գնացող խնդիրներ չեմ դնում մեր առաջ։ Մենք մտածում ենք վաղվա խաղի մասին։

- Բերեզովսկին և Հովսեփյանն իրենց ակումբների վերջին հանդիպումները բաց են թողել։

- Այժմ նրանց հետ ամեն ինչ կարգին է։

- Որոշե՞լ եք թիմի հիմնական կազմը, որը դուրս է գալու ասպարեզ։

- Մենք դեռ մարզում ունենք այսօր։ Հույս ունենանք, որ այն կանցնի առանց վնասվածքների։ Իսկ ընդհանուր առմամբ` այո:

- Ու՞մ կառանձնացնեք Ռուսաստանի հավաքականից։

- Ոչ մեկին չեմ ցանկանում առանձնացնել։ Եվս մեկ անգամ կարող եմ կրկնել, որ Ռուսաստանը շատ ուժեղ թիմ է և ունի շատ ուժեղ ֆուտբոլիստներ։

- Տեղեկություն կա, որ Օզբիլիսը համաձայնվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Ինչո՞ւ է նա բացակայում։

- Որտե՞ղ կա նման տեղեկություն։

- Մամուլում։

- Պաշտոնապես նման բան չկա։ Եթե լիներ ես չէի հրաժարվի։ Նրան կարող են հավաքականում ընդգրկել Լիտվայի հետ ընկերական խաղում, որը կկայանա օգոստոսի 10-ին։

- 1999-2000թթ. մրցաշրջանից հետո առաջին անգա՞մ եք գտնվում Սանկտ Պետերբուրգում։

- Այո, սա իմ առաջին այցելությունն է։

- Դիկ Ադվոկատն ասաց, որ Հայաստանը հարմարվելու է Ռուսաստանի մարտավարությանը։ Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում։

- Ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս։ Մենք չենք պատրաստվում հարմարվել Ռուսաստանի հավաքականի մարտավարությանը։

- Վաղվա խաղի մթնոլորտը կարո՞ղ է խանգարել Ձեր թիմին։

- Տեսեք, մենք 5 խաղից 4-ը տանն եք խաղացել, սակայն դրսում խաղալու փորձ էլ պետք է ձեռք բերեն: Նրանք պրոֆեսիոնալներ են և պետք է խաղան նման պայմաններում։ Իմ կարծիքով դժվար կլինի առաջին 15-20 րոպեն։

- Երևանում կայացած խաղից առաջ հայկական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանի հավաքականը հնարավոր է հանձնի հանդիպումը։ Այս անգամ նման հրապարակումներ եղա՞ն։

- Հաջորդ հարցը

- Դուք նշեցիք, որը Հայաստանը խաղին պատրաստ է ֆիզիկապես և հոգեպես։ Իսկ տակտիկապե՞ս։

- Մենք փորձում ենք միշտ հանդես գալ նույն դասավորվածությամբ։ Փոխվում են միայն կատարողները։

- Յուրա Մովսիսյանն ի՞նչ վիճակում է։

- Նա շատ խաղեր է բաց թողել, բայց աստիճանաբար ավելացնում է և հուսանք, որ այս խաղում ավելի լավ կլինի:



Թիմը մեկնել է Ռուսաստան հետևյալ կազմով`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Միկա»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Աղվան Մկրտչյան «Միկա»
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Արթուր Եդիգարյան «Պաս» Իրան
Լևոն Պաչաջյան «Սանան Նաֆթ», Իրան
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Մարկոս Պիզելի «Փյունիկ»

Հարձակվողներ

Զավեն Բադոյան «Իմպուլս»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel