Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.06.2011

ԵՎՐՈ-2012. Ռուսաստան-Հայաստան 3:1

Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ-2012 Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպումը թողեց երկակի տպավորութոյւն: Հավասար պայքար ամբողջ հանդիպման ընթացքում և 3:1 հօգուտ դաշտի տերերի: Խաղի սկզիբն անցավ Ռուսաստանի հավաքականի ֆւոտբլիստների առավելությամբ, ովքեր ունեին հաշիվը բացելու հնարավորութունները: Աստիճանաբար խաղը հավասարվեց և արագ հակագրոհների մարտավարությանը ապավինած հյուրերը բացեցին հաշիվը: Մովսիսյանը ձախ թևից դուրս բերեց Մարկոսին մեն մենակ դարպասապահի առջև: Պիզելին խաբս տվեց Ակինֆեևին և ուղարկեց գնդակը անպաշտպան դարպասը: Մեկ րոպե անց հաշիվը հավասարվեց: Անյուկովը աջից փոխանցում կատարեց հսկողությունից դուրս մնացած Պավլյուչենկոյին: «Տոտենհեմի» հարձակվողի հարվածից հետո Բերեզովսկի հետ մղեց գնդակը արդեն դարպասի միջից: 1:1 հաշիվը պահապանվեց մինչև առաջին խաղակեսի ավարտը:
Երկրորդում դաշտի տերերին հաջողվեց անցկացնել դիրքային գրոհ, որտեղ կրկին արդյունավետ գործեց Պավլյուչենկոն: Սեմշովի փոխանցումից հետո վերջինս ստիպեց երկրորդ անգամ անձնատուր լինել Բերեզովսկուն: 73-րդ րոպեին Ժիրկովն ու Հովսեփյանը գնդակի համար պայքարում բախվեցին մեր թիմի տուգանային հարապարակում և մրցավար Ստեֆան Լանուան նշանակեց 11-մետրանոց հարված: Նշակետին մոտեցավ Պավլյուչենկոն և դիպուկ հարվածով դարձավ «հեթ-տրիքի» հեղինակ: Մեր տղաները փորձում էին հետ բերել կորցրածը, սակայն Մովսիսյանը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց, իսկ հետո մրցավարը չհաշվեց Մխիթարյանի խփած գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ Ռուսաստանի հավաքականի:

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:1 (1:1)
4 հունիսի, 2011թ. Սանկտ Պետերբուրգ, "Պետրովսկի" մարզադաշտ:

Գոլերը` Ռոման Պավլյուչենկո, 26, 59, 73, 11մ - Մարկոս Պիզելի, 25
Մրցավար` Ստեֆան Լանուա (Ֆրանսիա)

ՌՈՒՍԱՍՏԱՆ` Իգոր Ակինֆեեւ, Ալեքսանդր Անյուկով (Ռենատ Յանբաեւ, 75'), Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Յուրի Ժիրկով, Իգոր Սեմշով (Դենիս Գլուշակով, 69'), Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով (Ալան Ձագոեւ, 82'), Ռոման Պավլյուչենկո, Անդրեյ Արշավին, Դմիտրի Տորբինսկի:

Պահեստայիններ` Վյաչեսլավ Մալաֆեև, Ալեքսեյ Բերեզուցկի, Պավել Պոգրեբնյակ, Դինիյար Բիլյալետդինով:

Գլխավոր մարզիչ` Դիկ Ադվոկատ

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Լեւոն Հայրապետյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Կառլեն Մկրտչյան (Արտակ Եդիգարյան, 90'), Մարկոս Պինեյրո Պիզելի (Արթուր Եդիգարյան, 67'), Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան, Հրայր Մկոյան, Հենրիխ Մխիթարյան, Լեւոն Պաչաջյան (Էդգար Մանուչարյան, 57'):

Պահեստայիններ` Ստեփան Ղազարյան, Արթուր Յուսպաշյան, Վալերի Ալեքսանյան, Աղվան Մկրտչյան:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Զգուշացումներ` Յուրա Մովսիսյան, 21, Սերգեյ Իգնաշևիչ, 37, Լևոն Պաչաջյան, 55, Արթուր Եդիգարյան, 71, Ռոբերտ Արզումանյան, 76, Հրայր Մկոյան, 87, Վասիլի Բերեզուցկի, 90+3

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel