Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.06.2011

ԵՎՐՈ-2013. Հայաստան-Մոնտենեգրո 4:1

Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն հաղթանակով մեկնարկեց 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Գրեթե ամբողջ հանդիպումը անցկացնելով 10 հոգով, մեր տղաներին հաջողվեց խոշոր` 4:1 հաշվով պարտության մատնել Մոնտենեգրոյի ընտրանուն:
Խաղասկիզբը շատ խոստումնալից էր տանտերերի համար, ովքեր արդեն 3-րդ րոպեին բացեցին հաշիվը: Հյուրերի տուգանային հրապարակ բարձրից կատարված փոխանցումից հետո, գնդակը հայտնվեց Մալաքյանի մոտ: Վերջինս գլխի հարվածով գրավեց անպաշտպան դարպասը: Գոլից հետո մեր տղաները լիովին տիրում էին նախաձեռնությանը, ոչ մի հնարավորություն չթողնելով Մոնտենեգրոյի ֆուտբոլիստներին հաշիվը հավասարեցնելու համար: Այսպես շարունակվեց մինչև 23-րդ րոպեն, երբ երկրորդ դեղին քարթ ստանալու համար դաշտից հեռացվեց Արտակ Ալեքսանյանը: Փոխելով մարտավարությունը և հետ քաշվելով պաշտպանություն, մեր ընտրանուն հաջողվեց պահպանել 1:0 հաշիվը մինչև ընդմիջում: Մոնտենեգրոյի հավաքականը ոչ առաջին կեսում, ոչ էլ հետագայում չկարողացավ օգտագործել իր թվային առավելությունը: 52-րդ րոպեին Մալաքյանը ձեռնարկեց անհատական անցում. երկու պաշտպանների հետ պայքարում Էդգարը կենտրոնով դուրս եկավ դարպասի դիմաց և գրավեց ներքևի աջ անկյունը: Հակագրոհների մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն և մեր տղաներին պարբերաբար հաջողվում էր գոլային պահել ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Երկու անգամ հյուրերին փրկեց դապասապահը: Ի վերջո Հովհաննիսյանին հաջողվեց դիպուկ հարված կատարել: Երկու րոպե անց հյուրերին խփեցին հեղինակության գնդակը: Նիկոլիչը շահեց օդային մենամարտը Պետրոսյանի հետ պայքարում: Հանդիպման վերջակետը դրեց Վալտեր Պողոսյանը, ով գեղեցիկ շրջադարձ հարվածով 4-րդ գնդակը ուղարկեց հյուրերի դարպասը:
4:1 և Հայաստանի երիտասարդական ընտրանին գլխավորեց 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 3-ին Անդորրայում:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈՆՏԵՆԵԳՐՈ 4:1 (1:0)
Երևան, "Հանրապետական" մարզադաշտ, 4000 հանդիսական:
Մրցավար`
Գերհարդ Գրոբելինկ (Ավստրիա)
Գոլերը` Էդգար Մալաքյան, 3, 52, Հովհաննես Հովհաննիսյան, 77, Վալտեր Պողոսյան, 84 - Ստեֆան Նիկոլիչ, 79

ՀԱՅԱՍՏԱՆ` Արսեն Պետրոսյան, Արտակ Եդիգարյան, Անդրանիկ Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան (Վալտեր Պողոսյան, 46'), Կամո Հովհաննիսյան, Մասիս Ոսկանյան, Էդգար Մալաքյան (Գագիկ Պողոսյան, 87'), Հովհաննես Ս. Համբարձումյան, Արտակ Ալեքսանյան, Գևորգ Բադալյան (Հովհաննես Հովհաննիսյան, 59'):

Պահեստայիններ` Կարեն Իսրայելյան, Գրիշա Խաչատրյան, Բենիկ Հովհաննիսյան, Գեվորգ Կարապետյան:

Գլխավոր մարզիչ` Ռաֆայել Նազարյան

ՄՈՆՏԵՆԵԳՐՈ` Նեմանյա Շչեկիչ, Ռադիվոե Գոլուբովիչ (Դարկո Նիկաչ, 61'), Ալեքսանդար Շոֆրանաց, Ժարկո Թոմաշեւիչ, Սաշա Բալիչ, Անդրիյա Կալուդերովիչ (Ադիս Ջոկովիչ, 61'), Մարկո Վեշովիչ, Դեյան Բոգդանովիչ, Ասմիր Կաեւիչ, Էրմին Սերատլիչ (Ստեֆան Մուգոշա, 46'), Ստեֆան Նիկոլիչ:

Պահեստայիններ` Պավլե Վելիմիրովիչ, Միլոշ Ռադուլովիչ, Միրկո Ռադիշիչ, Սուադ Գրուդա:

Գլխավոր մարզիչ` Դուշան Վլայսավլևիչ

Զգուշացումներ` Արտակ Ալեքսանյան, 16,23, Ստեֆան Նիկոլիչ, 42

Հեռացում` Արտակ Ալեքսանյան, 42

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel