Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.06.2011

Տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ի շնորհանդեսը

Հունիսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ազգային հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Տոտալֆուտբոլ» ընկերության տնօրեն Հայկ Պետրոսյանը, ով ներկայացրեց գրքի վրա կատարված աշխատանքները` հույս հայտնելով, որ այս նախագիծը շարունակական բնույթ կկրի:

Գրքում ներկայացված է 2010թ. հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձությունները լուսանկարներով:
Տեղեկացնում ենք, որ «Հայկական ֆուտբոլի տարեգիրք 2010»-ը կվաճառվի Երևանի գրախանութներում:

Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel