Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.06.2011

Կայացավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի վիճակահանությունը

Հունիսի 20-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011/2012թթ. Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ որակավորման փուլից: Հանդիպումները կկայանան հուլիսի 12-13-ին և 19-20-ին: Մեր թիմի մրցակիցն է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա» թիմը Պլզեն քաղաքից:
Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում «Ուլիսը» և «Բանանցը» կհանդիպեն համապատասխանաբար հունգարական «Ֆերենցվարոշին» և վրացական «Ռուսթավի Մետալուրգիստ» թիմի հետ: Հանդիպումները կկայանան հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: Առաջին արգելքը հաղթահարելու դեպքում «Ուլիսի» կխաղա «Օլեսունդ» (Նորվեգիա)-«Նիտ» (Ուելս) զույգի հաղթողի հետ, իսկ «Բանանցը» կմրցի «Յագելոնիա» (Լեհաստան)-«Իրտիշ» (Ղազախստան) զույգում ուժեղագույնի հետ:
Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում Հայաստանի գավաթակիր «Միկան» ուժերը կչափի նորվեգական «Վոլերենգայի» հետ: Հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 21-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel