Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.07.2011

Հայ մրցավարների հերթական հավաքը անցկացրեց Վալենտին Իվանովը

Հուլիսի 26-ից 30-ը Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները սպասարկող մրցավարների հերթական հավաքը: Այս անգամ հավաքին մասնակցեցին և վարեցին` իրենց փորձն ու գիտելիքները հայ մրցավարներին փոխանցելով, ՖԻՖԱ-ի մասնագետներ, ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Վալենտին Իվանովը և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստականության գծով մասնագետ Գժեգոժ Կժոսեկը:
Հավաքը հագեցած էր տեսական և գործնական պարապմունքներով: Մրցավարները հանձնեցին ֆիզպատրաստականության քննություն, դիտեցին և վերլուծեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Միկա»-«Փյունիկ» հանդիպուման մրցավարական անձնակազմի գործողությունները: Վալենտին Իվանովը ներկայացրեց խաղի կանոնների փոփոխությունները և նորամուծությունները, վարեց գործնական պարապմունքները մրցավարների և օգնականների համար: Իվանովի հետ մեկտեղ պարապումունքները վարեցին Գժեգոժ Կժոսեկը և ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:
Եզրափակելով հավաքը պ-ն Իվանովը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հավաքը կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ հայ երիտասարդ մրցավարները կշարունակեն հավատարիմ մնալ մրցավարի մասնագիտությանը` ընգծելով, որ անընդհատ աշխատանքը միակ պայմանն է հաջողություններ ունենալու համար:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՖՖ առաջին փոխանախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով շնորհակալություն հայտնեց ՖԻՖԱ-ի մասնագետներին իրենց կատարած աշխատանքի համար և նույնպես ընդգծեց աշխատասիրության և նվիրվածության կարևորությունը բարձրակարգ մրցավար դառնալու համար:
Հավաքի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրերը:

Հավաքի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel