Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆ Մ-19 հավաքական – ՓՅՈՒՆԻԿ 1:2

Հուլիսի 4-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց իր հերթական ուսումնամարզական հավաքը ընկերական հանդիպումով Հայաստանի չեմպիոն` «Փյունիկի» հետ: Թիմերը անցկացրեցին երկու խաղակես, յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ: «Փյունիկը», որի կազմում հանդես եկան մինչև 19 տարեկանների ընտրանու երեք ֆուտբոլիստ` Ղուկաս Պողոսյանը, Տարոն Ոսկանյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում նախ Հովհաննիսյանը գնդակն ուղարկեց Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասը, ապա մոտ տարածությունից հարվածով դարպասը գրավեց Էդգար Մալաքյանը: Երկրորդ կեսի վերջնամասում Դավիթ Արշակյանին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը: Ավելացնենք, որ հանդիպման առաջին կեսի 28-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը:

ՀԱՅԱՍՏԱՆ Մ-19 հավաքական – ՓՅՈՒՆԻԿ 1:2 (0:2)
4 հուլիսի, Երևան, Ֆուտբոլի Ակադեմիա
Մրցավար` Արման Ղուշչյան
Գոլերը` Դավիթ Արշակյան, 47 – Հովհաննես Հովհաննիսյան, 20, Էդգար Մալաքյան, 29

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 հավաքական` Ալբերտ Օհանյան, Արման Հովհաննիսյան, Ժիրայր Բաղդասարյան, Գրիգոր Հովհաննիսյան, Էդիկ Թաթոյան, Գագիկ Պողոսյան, Դավիթ Մինասյան, Հովհաննես Միրանյան, Տիգրան Բարսեղյան, Բենիկ Հովհաննիսյան, Դավիթ Բաբայան:

Փոխարինման մտան – Արսեն Բեգլարյան, Գոռ Մալաքյան, Արմեն Դերձյան, Դավիթ Արշակյան

ՓՅՈՒՆԻԿ` Կարեն Իսրայելյան, Սարգիս Հովսեփյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Ալեքսանյան, Ղուկաս Պողոսյան, Էդգար Մալաքյան, Հովհաննես Հովհաննիսյան:

Փոխարինման մտան – Արսեն Պետրոսյան, Դավիթ Մանոյան, Խորեն Մանուչարյան, Գագիկ Պողոսյան:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel