Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.07.2011

«Ուլիսը» և «Բանանցը» լքեցին եվրոպական ասպարեզը

Հուլիսի 7-ին «Ուլիսը» և «Բանանցը» անցկացրեցին Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: «Բանանցը» հյուրընկալվել էր վրացական «Մետալուրգիին», իսկ «Ուլիսը» ընդունել էր հունգարական «Ֆերենցվարոշին»: Պարտություններ կրելով առաջին հանդիպումներում (համապատասխանաբար 0:1 և 0:3), մեր թիմերը հայտնվել էին դժվար իրավիճակում և պարտավոր էին գործադրել բոլոր ջանքերը կորցրածը հետ բերելու նպատակով: «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը կրկին ավարտվեց հունգարացիների հաղթանակով, այս անգամ 2:0 հաշվով: Ունենալով մեկ ռեալ գոլային պահ հանդիպման ողջ ընթացքում, «Ուլիսը», բնականաբար, չէր կարող հավակնել ընդհանուր հաջողություն: Մինչդեռ հյուրերը նույնպես չէին առանձնանում ստեղծագործ խաղով, սակայն իրենց հաջողվեց երկու անգամ գրավել Վլադիմիր Մալկովի պաշտպանած դարպասը: 35-րդ րոպեին Լիբան Աբդին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ հանդիպման վերջին րոպեին, տանտերերի պաշտպանի սխալից հետո, հունգարացիները գրագետ օգտագործեցին ստեղծված թվային առավելությունը և Օլահը խփեց երկրորդ գնդակը:
Ռուսթավիում «Բանանցը» հայտնվեց հետապնդողի դերում 18-րդ րոպեին Միկաբերիձեի դիպուկ հարվածից հետո: Ի տարբերություն երևանյան հանդիպման, «Փոլադի» մարզադաշտում Հայաստանի ներկայացուցչին ոչ միայն հաջողվեց հավասարեցնել հաշիվը (Էդուարդո դո Սանթոսը իրացրեց 11-մետրանոցը), այլ նաև «Բանանցը» հնարավորություններ ուներ հաղթանակ կորզել և հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերել: «Մետալուրգիի» ֆուտբոլիստներին հաջողվեց պահպանել ոչ-ոքին և շարունակել պայքարը մրցաշարում:
«Ուլիսը» և «Բանանցը» լքեցին եվրոպական ասպարեզը: Եվրոպայի լիգայում Հայաստանի վերջին ներկայացուցիչ` Երևանի «Միկան» կսկսի պայքարը երկրորդ որակավորման փուլից: Հուլիսի 14-ին և 21-ին «Միկան» ուժերը կչափի նորվեգական «Վոլերենգայի» հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel