Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.07.2011

Հայաստանի ֆուտզալի ընտանին կմրցի Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի հետ

2012թ. նոյեմբերի 2-ից 18-ը Թաիլանդում կանցկացվի ֆուտզալի աշխարհի առաջնությունը: Հուլիսի 7-ին Նիոնում տեղի ունեցավ ֆուտզալի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Եվրոպական գոտու նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Նախնական փուլում 20 թիմ բաժանվեցին 5 խմբի: Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընդգրկվեց Ա խմբում որտեղ կմրցի Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի ընտրանիների հետ: Խմբային մրցաշարը տեղի կունենա Վրաստանում ս.թ. հոկտեմբերի 19-ից 23-ը:
Այնուհետև, խմբերի հաղթողները և երկու լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը կմիանան ևս 21 հավաքականի, որոնք գլխավոր փուլի յոթ խմբերում կխաղարկեն նույնքան ուղեգիր Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե Հայաստանի ընտրանին զբաղեցնի իր խմբում առաջին տեղը, ապա կհայտնվի 3-րդ խմբում Սլովենիայի (կազմակերպիչ երկիր), Սերբիայի և Իսրայելի հավաքականների հետ մեկտեղ: Լավագույն երկրորդ տեղերից մեկը զբաղեցնելու դեպքում մեր մրցակիցները կլինեն. 1-ին խմբում` Իսպանիան, Բելգիան և Բոսնիան (կազմակերպիչ երկիր) կամ 4-րդ խմբում` Պորտուգալիան (կազմակերպիչ երկիր), Սլովակիան և Լիտվան:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel