Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.07.2011

Չեմպիոնների Լիգա. «Փյունիկ»-«Վիկտորիա» 0:4

«Փյունիկը» մեկնարկեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Հուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոնը «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Պլզեն քաղաքի «Վիկտորիա» թիմին: Չեխիայի չեմպիոնը անհաղթահարելի ուժ դարձավ մեր թիմի համար: Վերահսկելով հանդիպման ընթացքը առաջին րոպեներից, հյուրերը իրենց առավելությունը ամրագրեցին չորս խփած գոլով:

Կամո Հովհաննիսյանի սխալից հետո մեկնարկեց այս հանդիպման գոլարշավը: 7-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպանը սխալվեց տուգանային հրապարակի մատույցներում, գնդակը հասցեագրվեց Պետրժելային, ով հաշվենկատ փոխանցում կատարեց Մարեկ Բակոշի վրա: Վերջինս գլխի հարվածով գրավեց Կարեն Իսրայելյանի պաշտպանած դարպասը, դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ:

Նշենք, որ Պետրժելան ամենաակտիվն էր հյուրերի կազմում և անընդհատ լարվածության մեջ էր պահում «Փյունիկի» պաշտպաններին: Հուսալի խաղով մեր թիմին մի քանի դրվագում փրկեց Իսրայելյանը, բայց նա էլ անզոր էր հետ մղել երկու 11-մետրանոց հարվածները: Աչքի ընկան թիմի ավագ Պավել Հորվաթը և երկրորդ անգամ Մարեկ Բակոշը:

Երկրորդ կեսում խաղի տեմպը մի փոքր ընկավ: Սուր գրոհենրի թիվը նույնպես նվազեց, սակայն 72-րդ րոպեին «Վիկտորիան» խփեց չորրորդ գնդակը: Անկյունայինի խաղարկումից հետո Դանիել Կոլարը գլխի հարվածով գրավեց դարպասը: Ամենավտանգավոր պահը «Փյունիկը» ունեցավ 85-րդ րոպեին, երբ Մալաքյանի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Հուլիսի 19-ին Պլզենում կկայանա պատասխան հանդիպումը:

Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel