Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.07.2011

Հայաստանի հավաքականը կմրցի Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի ընտրանիների հետ

Հուլիսի 30-ին Ռիո դո Ժանեյրոում անցկացվեց 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս միջոցառմանը ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

Արարողություն սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Բուն վիճակահանության արարողությունը վարեց ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Աֆրիկյան, ասիական, Հյուսիսային և կենտրոնական Ամերիկաների, Օվկիանիայի գոտիների վիճակահանությունից հետո անցկացնելուց հետո, հերթը հասավ Եվրոպական գոտուն:

Եվրոպական գոտում մրցաշարը կընթանա հետևյալ մրցակարգով: 53 հավաքական բաժանված են 9 խմբի: Խմբային մրցաշարը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 7-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը միջև ընկած ժամանակահատվածում: Եզրափակիչ փուլի ուղեգրեր կնվաճեն խմբերի հաղթողները, ինչպես նաև 8 լավագույն երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկեն ևս 4 ուղեգիր:

Հայաստանի հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճակահանության արդյունքում հայտնվեց B խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի ընտրանիները:

Ներկայացնում ենք Եվրոպական գոտու բոլոր խմբերի կազմերը`

A Խորվաթիա Սերբիա Բելգիա Շոտլանդիա ՆՀՀ Մակեդոնիա Ուելս
B Իտալիա Դանիա Չեխիա Բուլղարիա Հայաստան Մալթա
C Գերմանիա Շվեդիա Իռլանդիա Ավստրիա Ֆարերյան կղ. Ղազախստան
D Հոլանդիա Թուրքիա Հունգարիա Ռումինիա Էստոնիա Անդորրա
E Նորվեգիա Սլովենիա Շվեյցարիա Ալբանիա Կիպրոս Իսլանդիա
F Պորտուգալիա Ռուսաստան Իսրայել Հյուս. Իռլանդիա Ադրբեջան Լյուքսեմբուրգ
G Հունաստան Սլովակիա Բոսնիա Լիտվա Լատվիա Լիխտենշտեյն
H Անգլիա Մոնտենեգրո Ուկրաինա Լեհաստան Մոլդովա Սան Մարինո
I Իսպանիա Ֆրանսիա Բելառուս Վրաստան Ֆինլանդիա

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel