Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2011

«Էրեբունիին» շնորհվեց տեխնիկական հաղթանակ

Օգոստոսի 13-ին Կիպրոսում ընթացող Եվրոպայի ֆուտզալի գավաթի խմբային մրցաշարի շրջանակներում կայացավ ալբանական «Ֆլամուրտարիի» և Երևանի «Էրեբունիի» միջև հանդիպումը, որն ավարտվեց 5:1 հաշվով հօգուտ ալբանացիների: Ինչպես հայտնեցին «Էրեբունի» ակումբից, հետագայում պարզ դարձավ, որ «Ֆլամուրտարիի» կազմում այդ հանդիպմանը մասնակցել են որակազրկված ֆուտբոլիստներ, ուստի ալբանական թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0:3 հաշվով: Այսպիսով «Էրեբունին» հնարավորություն ստացավ պայքարելու առաջին տեղի համար: Այսօր երևանցիները կմրցեն խմբի առաջատար` «Օմոնիայի» հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel