Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.08.2011

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 71-րդն է

2011 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հուլիսի 27-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է մեկ տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 71-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին, աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը տեղափոխվեց երկրորդ հորիզոնական, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի սեպտեմբերի 21-ին:

1. Հոլանդիա – 1596 (միավոր)
2. Իսպանիա – 1563
3. Գերմանիա – 1330
4. Անգլիա – 1177
5. Ուրուգվայ - 1174
6. Բրազիլիա – 1156
7. Իտալիա - 1110
8. Պորտուգալիա - 1060
9. Արգենտինա - 1017
10. Խորվաթիա – 1009
13. Ռուսաստան – 940
26. Սլովակիա – 806
31. Իռլանդիա - 754

41. Բելառուս – 645
48. Ուկրաինա – 598
56. Լիտվա – 552
63. Վրաստան – 522
71. ՀԱՅԱՍՏԱՆ - 456
82. Ուզբեկստան – 401
84. Լատվիա – 388
86. Էստոնիա – 374
88. Մոլդովա – 364
90. ՆՀՀ Մակեդոնիա – 358
112. Ադրբեջան – 272
126. Ղազախստան – 227
142. Թուրքմենստան – 179
153. Տաջիկստան – 132
177. Ղրղզստան – 79
203. Անդորրա - 0

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel