Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.09.2011

ԵՎՐՈ-2013.Անդորրա – Հայաստան 0:1

Հայաստանի և Անդորրայի ազգային հավաքականների հանդիպումից մեկ օր անց “Կոմունալ” մարզադաշտում հանդիպեցին նույն երկրների երիտասարդական հավաքականները: Խմբի ընդգծված ետնապահին հաջողվեց արժանի դիմադրություն ցույց տալ մեր հավաքականին, ավելին դաշտի տերերը բնավ չզիջեցին հյուրերին և միայն 85-րդ րոպեին Վալտեր Պողոսյանին հաջողվեց անցկացնել հաղթական գնդակը:

Առաջին խաղակեսում հիշատակման արժանի են Հովհաննես Համբարձումյանի հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և Կարեն Իսրայելյանի հուսալի խաղը անդորրացիների վտանգավոր գրոհից հետո: Ավելացնենք, որ անդորրացիների հմտորեն օգտագործում էին արհեստական խաղից դուրս վիճակը և հաջողությամբ կասեցնում էին մեր թիմի հեռանկարային գրոհները:

Երկրորդ խաղակեսում հյուրերը մի փոքր ակտիվացան; Հովհաննես Հովհաննիսյանը գրեթե մեն մենակ դարպասապահի առջև, սակայն չկարողացավ ճիշտ կասեցնել գնդակը: Այնուհետև, Վալտեր Պողոսյանը, ստանալով խորքից փոխանցում, ներխուժեց տուգանային հրապարակ, խաբս տվեց երկու պաշտպանի և հարվածեց ուղիղ դարպասապահի վրա: Գևորգ Բադալյանը հաղթող դուրս եկավ դարպասապահի հետ օդային մենամարտում, սակայն շեղ հարվածեց: Ի վերջո, 86-րդ րոպեին Վալտեր Պողոսյանը մեն մենակ հայտնվեց դարպասպահի առջև, խաբս տվեց վերջինիս և գրավեց դատարկ դարպասը:

Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը ընտրական մրցաշարում: Սեպտեմբերի 6-ին մեր թիմը կհանդիպի Չեխիայի երիտասարդական ընտրանու հետ:


Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները HAKBER-FFA-ARMSPORT)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel