Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.09.2011

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց առաջին մարզումը Ժիլինայում

Սեպտեմբերի 4-ին վաղ առավոտյան Հայաստանի ազգային և երիտասարդական ընտրանիները լքեցին Անդորրան և ուղևորվեցին Բարսելոնա, որտեղից չարտերային տռիչքով ուղևորվեցին Բրատիսլավա: Սլովակիայի մայրաքաղաքից Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ժիլինա, որտեղ սեպտեմեբերի 6-ին կանցկացնի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Սլովակիայի թիմի հետ, իսկ երիտասարդական ընտրանին մեկնեց Ուհերսկե Գրադիստե քաղաք, որտեղ նույն օրը կմրցի Չեխիայի ընտրանու հետ 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:

Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց վերականգնողական մարզում Ժիլինայի մարզադաշտին կից գտնվող խաղադաշտում, իսկ սեպտեմբերի 5-ին կանցկացնի մարզումը մարզադաշտում: Նշենք նաև որ վաղը տեղի կունենա Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Օրվա իրադարձությունները լուսանկարներով կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները HAKBER-FFA-ARMSPORT)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel