Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.09.2011

Վարդան Մինասյան. "Լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան"

Հայաստանի ազգային հավաքականն այսօր անցկացրեց նախախաղային մարզումը “Ժիլինա” մարզադաշտում` հորդառատ անձրևի ներքո: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը

- Հնարավոր է, որ Ռոբերտ Արզումանյանը մասնակցի վաղվա խաղին:

- 100 տոկոսով չի մասնակցի վաղվա խաղին: Նա արդեն կպատրաստվի հավաքականի հետագա հանդիպումներին:

- Երևանում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային: Արդյոք նույն խաղը ցուցադրելու դեպքում հնարավոր է հաղթել նաև Ժիլինայում:

- Այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ դրսում ավելի բարդ է լինում խաղալ, ուստի պետք էլ ավելի շատ աշխատել: Հաղթելն հնարավոր է:

- Եթե դիտել եք Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը, ապա բացահայտել եք ինչ որ բան մրցակցի մասին:

- Ինձ չի հաջողվել նայել այդ խաղը: Խնդրել էինք, բայց չտվեցին: Ես դիտել եմ Սլովակիայի հավաքականի նախկին խաղերը և լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան:

- Մովսիսյանից բացի այլ փոփոխություններ կլինեն մեկնարկային կազմում:

- Այո, ևս մեկ փոփոխություն կլինի, բայց այս պահին չեմ ասի:

- Երևանի խաղի համեմատ փոփոխություններ կլինեն Ձեր թիմի խաղում:

- Փոփոխություններ կլինեն, քանի որ խաղը մրցակցի հարկի տակ է: Մարտավարությունը նույնպես այլը կլինի, քան Երևանում, սակայն պետք է նշեմ որ կան սկզբունքներ, որոնք մենք միշտ պահպանում ենք:

- Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր և այդ առումով վաղվա խաղը շատ կարևոր է: Այդ հանգամանքը կարող է հոգեբանական արգելք հանդիսանալ:

- Ոչ, մենք պատրաստվում ենք միայն կոնկրետ խաղերի, այսինքն` տվյալ դեպքում` վաղվա խաղին:

- Որ ֆուտբոլիստին ենք համարում առավել վտանգավոր մրցակցի կազմում:

- Ինձ ավելի շատ դուր է գալիս Սլովակիան որպես թիմ: Շատ կազմակերպված և տակտիկապես լավ պատրաստված թիմ է:

- Կարևոր է արդյոք, որ Երևանում հաղթել է Հայաստանը:

- Միգուցե հոգեբանորեն դա որոշակի նշանակություն ունի, սակայն ինձ համար այդ հաղթանակն արդեն անցյալում է:

- Մովսիսյանը վաղը խաղալու է: Ինչ կտա դա հավաքականին:

- Նրա վերադարձը շատ լավ է մեզ համար: Բայց պետք է ասեմ որ Արթուր Սարկիսովն էլ լավ հանդիպում անցկացրեց Անդորրայի հետ:


Նախախաղային մարզման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները HAKBER-FFA-ARMSPORT)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel