Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.09.2011

ԵՎՐՈ-2012. Սլովակիա - Հայաստան 0:4

Հայաստանի ազգային հավաքականի փայլուն հաղթանակով ավարտվեց Ժիլինայի «Պոդ Դուբնոմ» մարզադաշտում կայացած 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Սլովակիայի ընտրանու հետ: Պետք է ասել, որ մեր թիմի մարզչական շտաբի ընտրած մարտավարությունը` չթողնել մրցակցին առաջին խաղակեսում գրավել սեփական դարպասը և ակտիվանալով երկրորդում`դրական արդյունքի հասնել, լիովաին արդարացրեց իրեն: Առաջին կեսում մեր ընտրանուն մեծ ջանքերի գնով հաջողվեց դարպասը պահել անառիկ. սլովակները գործում էին հստակ, կոմբինացիոն ոճով և ունենին ռեալ հնարավորություններ հանգստի գնալու առաջ լինելով հաշվի մեջ: Սակայն հարվածների անճշտությունը և Ռոման Բերեզովսկու հաջող խաղը առաջին 45 րոպեների ավարտին գրանցեցին 0:0 հաշիվը լուսատախտակի վրա:
Երկրորդ կեսը մեկնարկեց մեր թիմի գրոհներով և 55-րդ րոպեին, պաշտպանի սխալից և Հրայր Մկոյանի փոխանցումից հետո, գնդակը հայտնվեց Յուրա Մովսիսյանին մոտ, ով դիպուկ հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը: 15 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը անհատական անցումով մոտեցով տուգանային հրապարակի մատույցներին և ցածրից հարվածով ստիպեց լիովին ապակողմնորոշված Յան Մուխային երկրորդ անգամ հանել գնդակը ցանցից: Մխիթարյանը իր ակտիվ մասնկացությամբ դարձավ հաջորդ երկու գոլերի համահեղինակ: Առաջին դեպքում հակագրոհի ժամանակ Հենրիխը ճշգրիտ փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին, ով գրավեց գրեթե դատարկ դարպասը և խաղավերջում նրա հարվածից հետո, գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և անդրադարձ կատարեց դեպի Արթուր Սարկիսովը, ով արձանագրեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում: Հայաստանի ազգային ընտրանին հաղթանակ տոնեց 4:0 հաշվով և խմբում հանգրվանեց երրորդ տեղում, ընդհուպ մոտենալով առաջատարներին: Վերջին երկու հանդիպումները մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 7-ին և 10-ին, համապատասխանաբար Մակեդոնիայի (տանը) և Իռլանդիայի (հյուրընկալվելիս) թիմերի հետ:

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները HAKBER-FFA-ARMSPORT)

Հանդիպման վիճակագրությունը և մրցաշարային աղյուսակը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel