Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.10.2011

Վարդան Մինասյան. «Կխաղանք զգույշ, բայց ագրեսիվ»

Հոկտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը պատասխանեց լրագրողների բաղմաթիվ հարցերի: Մասնավորապես Վարդան Մինասյանը նշեց, որ նախապատրաստական փուլը անցնում է նորմալ հունով, սակայն խնդիրներ կան` կապված թիմի կազմի հետ: Արաս Օզբիլիսը վերադարձել է Հոլանդիա, քանի որ վնասվածք ունի, Հրայր Մկոյանը բաց կթողնի հանդիպումը որակազրկման պատճառով, իսկ Ռոբերտ Արզումանյանը թեև մարզվում է անհատական ծրագրով, սակայն 90 տոկոսով չի մասնակցի հանդիպմանը: Այնպես որ կենտրոնական պաշտպանի դիրքում մարզիչը ընտրություն կկատարի Վալերի Ալեքսանյանի, Վարազդատ Հարոյանի և Արթուր Յուսպաշյանի միջև:

ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը վաղն ավելի լավ է խաղալու, կարծում է մարզիչը, այն պատճառով որ մեր հյուրերը կորցնելու ոչինչ չունեն և բացի այդ բոլոր հանդիպումներում ՆՀՀ Մակեդոնիաի թիմը խաղով չի պարտվել և շատ կազմակերպված խաղ է ցուցադրում: Առավելություն կարող է նաև լինել այն որ թիմն ունի նոր գլխավոր մարզիչ:

Հայաստանի ընտրանուն պետք է միայն հաղթանակ, կխաղանք զգույշ, բայց ագրեսիվ: Իհարկե հոգեբանական ճնշում տղաների վրա կա, չի կարող չլինել, որովհետև միայն հաղթանակ է պետք: Այս հանդիպումը կարելի է համեմատել Անդորրայի հետ խաղին, այն միակ բացառությամբ, որ վաղվա մրցակիցը անհամեմատ բարձր է կարգով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel