Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2011

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իռլանդիա

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իռլանդիա, որտեղ կանցկացնի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին հանդիպումը: Իռլանդիայի ընտրանու հետ խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, «Ավիվա» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:
Իռլանդիայում մեր թիմը կանցկացնի մեկ մարզում: Պարապմունքից առաջ տեղի կունենա Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իռլանդիա հետևյալ կազմով`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան
Արսեն Պետրոսյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Միկա»
Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան, «Բանանց»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Զավեն Բադոյան, «Իմպուլս»

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel