Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2011

ԵՎՐՈ-2012. Իռլանդիա – Հայաստան 2:1

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց ամենակարևոր հանդիպումն իր պատմության մեջ: Հանդիպում, որը պետք է որոշեր B խմբի երկրորդ տեղը գրավող թիմին, որը կմասնակցեր Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում: Առաջին տեղը արդեն ամրագրել էր Ռուսաստանի հավաքականը, քանզի դժվար էր հավատալ, նույնիսկ տեսականորեն, որ Անդորրան կկարողանա միավորներ կորզել մրցակցից:

Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց Իռլանդիայի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Խաղասկզբից մեր տղաներին հաջողվեց հանդես գալ խաղը թելադրողի դերում և չեզոքացնել առաջին րոպեներից ճնշում գործադրելու դաշտի տեր թիմին բնորոշ հատկությունից: Ճիշտ է, Գիվենի դարպասի մոտ նույնպես սրություն չկար, սակայն հանդիպումն ընթանում էր հավասար պայքարում մինչև 26-րդ րոպեն, երբ դաշտից հեռացվեց Ռոման Բերեզովսկին: Հանդիպման մրցավար Իտուրալդե Գոնսալեսի կարծիքով մեր դարպասապահը ձեռքով խաղաց գտնվելով տուգանային հրապարակից դուրս և փորձելով կանխել դաշտի տերերի վտանգավոր գրոհը: Բերեզովսկու տեղը դարպասում զբաղեցրեց Արսեն Պետրոսյանը, ով փոխարինեց Էդգար Մալաքյանին:

Խաղակեսի վերջնամասում իռլանդաիցները բացեցին հաշիվը: Հետևեց եզրից փոխանցում մեր տուգանային հրապարակ: Վալերի Ալեքսանյանը փորձեց տիրել գնդակին և անզգուշորեն ուղարկեց այն սեփական դարպասը:

Երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեների ընթացքում թիմերը փոխանակվեցին գոլերով, ընդ որում երկու դեպքում էլ անհաջող գործեցին դարպասապահները: Սկզբից Պետրոսյանը սխալվեց դարպասից դուրս գալով և Ռիչարդ Դանին մնում էր գրավել դատարկ դարպասը: Երեք րոպե անց Մխիթարյանի հարվածից հետո Գիվենը անհաջող կասեցրեց գնդակը և վերջինիս ձեռքերից գնդակը անդրադարձավ ցանցի մեջ:

Իռլանդացիներին հաջողվեց պահպանել հաղթանական հաշիվը: Մեր տղաները փորձում էին հետ բերել կրոցրածը, սակայն դաշտի տերերը գրագետ խաղում էին պաշտպանությունում և սուր հակագրոհներ անցկացնում: 81-րդ րոպեին մրցավարը հեռացրեց խաղադաշտից Քևին Դոյլին, սակայն խաղի ընդհանուր պատկերը չփոխվեց:
Իռլանդիայի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով և շարունակում է պայքարը ԵՎՐՈ-2012 եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel