Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.10.2011

Վարդան Մինասյան. «Լավ արդյունքը լավ խաղի շնորհիվ է»

Հոկտեմբերի 18-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Ամփոփելով Հայաստանի հավաքականի ելույթները ընտրական մրցաշարում, մարզիչն իր գոհունակությունը հայտնեց թիմի խաղից և արդյունքից այս ընտրական մրցաշարում, ընդգծելով այն խնդիրները որոնք կային ընտրական փուլի սկզբում և ինչպես աստիճանաբար հաջողվեց լուծել այդ խնդիրները: Մասնավորապես Մինասյանի կարծիքով սերնդափոխություն կատարելուց հետո, ձևավորվել է թիմի կորիզը, թիմը ունի հստակ խաղային ձեռագիր, և լավ արդյունքները եկան լավ խաղի շնորհիվ: Սկզբում փորձը չէր բավականացնում, սակայն հետագայում երիտասարդներով համալրված թիմը, Ռոման Բերեզովսկու ու Սարգիս Հովսեփյանի հետ միասին կարգավորեց այդ բացը:

Առանձին խոսվեց Իռլանդիայի հավաքականի հետ մրցավեճի մասին: Մասնավորապես կազմի մասին շատ քննարկումներ էր եղել այն համոզմունքի վերաբերյալ որ հաղթող կազմը չեն փոխում: Դա մնացել է հնում, կարծում է մարզիչը, ամեն խաղ ունի իր մարտավարություն և ելնելով դրանից կազմը կարող է փոփոխվել: Մինչև կարմիր քարտը ամեն ինչ լավ էր ընթանում:

Հետագա ծրագրերի, այն է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին, մարզիչն ընդգծեց, որ մեր խմբում ընդգրկված երեք ուժեղագույն թիմերից երկուսը արդեն ԵՎՐՈ-2012-ի ուղեգիր ունեն, իսկ Չեխիան փլեյ-օֆֆում լավ հնարավորությունները ունի: Սակայն ոչ ոք չի կարող գուշակել թե ինչ վիճակում կլինեն այդ թիմերը Եվրոպայի առաջնությունից հետո: Պետք է չմոռանալ Բուլղարիայի ընտրանու մասին և հատկապես Մալթայի հետ հաշվի նստել, քանի որ այս թիմը առաջընթաց է ապրում և բնավ Անդորրա չէ:

Հայաստանի հավաքականը չորս ընկերական հանդիպում կանցկացնի ընտրական մրցաշարից առաջ` փետրվարին, 2-ը` մայիսին և օգոստոսին: Մրցակիցները դեռ հայտնի չեն: Հոկտեմբերի 29-ին տեղի ՀՖՖ աշխատակիցները կմեկնեն խաղացանկի քննարկամանը: Վարդան Մինասյանը ներկայացրել է երկու խաղացանկի տարբերակ և ցանկալի հնարավորություեններից նշեց որ լավ կլիներ Դանիայի հետ խաղալ մարտին, իսկ սկսել կուզենար Չեխիայի կամ Բուլղարիայի հետ:

Ասուլիսի վերջում Վարդան Մինասյանն ասաց մի քանի խոսք մարզչական շտաբի և ֆուտբոլիստների մասին:
«Նախ կուզենայի խոսել մեր մարզչական շտաբի մասին. Ռաֆայել Նազարյանը, Արթուր Մկրտչյանը, Արթուր Ավագյանը և Դանիել Սոսան աշխատոււմ էին շտաբում: Շատ հեշտ էր աշխատելը նրանց հետ միասին:
Եվ երկրորդը: Ցանկանում եմ ընդգծել նաև ֆուտբոլիստների գործոնը: Ես նրանց Իռլանդիայից հետո ասել եմ, որ նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են, շատ բարձր մարդկային որակներ ունեն և ամեն խաղի ապացուցում են, որ մեծ նվիրումով են գալիս հավաքական: Շատ կարևոր են մարդակային որակները, և այս առումով մեր բախտը բերել էր: Ես կրկին, այս անգամ, Ձեր միջոցով նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel