Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.10.2011

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 46-րդն է

2011 թվականի հոկտեմբերի 19-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Սեպտեմբերի 21-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 2 տեղով և 608 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 23-ին:

1. Իսպանիա – 1624 (միավոր)
2. Հոլանդիա – 1425
3. Գերմանիա – 1352
4. Ուրուգվայ - 1230
5. Բրազիլիա – 1144
6. Իտալիա - 1135
7. Անգլիա – 1101
8. Պորտուգալիա - 1044
8. Հունաստան – 1044
10. Արգենտինա – 1030
10. Դանիա - 1030
13. Ռուսաստան – 975
46. ՀԱՅԱՍՏԱՆ – 608
47. Չեխիա - 600
58. Ուկրաինա – 551
59. Էստոնիա – 542
61. Բելառուս – 529
67. Վրաստան – 475
73. Ուզբեկստան – 452
75. Լատվիա – 447
75. Բուլղարիա - 447
85. Լիտվա – 416
117. Ադրբեջան – 265
123. Մոլդովա – 255
129. Ղազախստան – 235
130. Տաջիկստան – 232
145. Թուրքմենստան – 172
158. Մալթա - 127
186. Ղրղզստան – 49


Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel