Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.10.2011

Եվրոպայի Մ-17 առաջնության. Հայաստան – Սերբիա 1:2

Հոկտեմբերի 19-ին կայացան Սերբիայում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները: Մեր ընտրանին մրցեց դաշտի տերերի հետ: Երկու թիմերն էլ հաղթել էին 1-ին տուրում և այս հանդիպման հաղթողը գրեթե ապահովում էր իր համար հաջորդ փուլի ուղեգիրը: 6-րդ րոպեին Նաիրի Մինասյանը առաջ մղեց մեր թիմին, սակայն հետագայում սերբերը Իվկովիչի երկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ և հաղթեցին 2:1 հաշվով:Մյուս խաղում Ուելսի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց լիտվացիներին:
Վերջին տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը Հայաստանի ընտրանին կմրցի Լիտվայի հավաքականի հետ, իսկ սերբերը կընդունեն Ուելսին:

Մրցաշարային աղյուսակ

1. Սերբիա 2 2 0 0 4-1 6
2. Հայաստան 2 1 0 1 4-4 3
3. Ուելս 2 1 0 1 4-3 3
4. Լիտվա 2 0 0 2 0-4 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel