Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.10.2011

Երևանում մեկնարկեց Եվրոպայի Մ-19 հավաքականների ընտրական մրցաշարը. Հայաստանի ընտրանին հաղթեց Սլովակիային

Հոկտեմբերի 21-ին Երևանում մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների հավաքականների որակավորման փուլի ընտրական մրցաշարը: Առաջինը խաղադաշտ դուրս եկան Հունաստանի և Անդորրայի հավաքականները: «Միկա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 10:0 հաշվով հօգուտ հույների: Երկուական գնդակ իրենց հաշվին գրանցեցին Կուսիդիսը, Դիամանտակոսը և Բակասետասը:
Այնուհետև «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեցին Հայաստանի և Սլովակիայի ընտրանիները: Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ մի շարք հնարավորություններ ունեցան գրավելու մրցակցի դարպասը: Մեր թիմը ավելի հաջողակ գտնվեց և հաղթեց 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հովհաննիսյանը, ով երկու դեպքում էլ մոտ տարածությունից հարվածներով գրավեց սլովակների դարպասը: Նոմինալ դաշտի տերերը պատասխանեցին 71-րդ րոպեին Վոյտուշի հեռահար հարվածով:
Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին: «Միկա» մարզադաշտում ժամը 13:30-ին կմրցեն Սլովակիայի և Անդորրայի հավաքականները, իսկ 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի և Հունաստանի հավաքականները:

Մրցաշարային աղյուսակ

1. Հունաստան 1 1 0 0 10-0 3
2. Հայաստան 1 1 0 0 2-1 3
3. Սլովակիա 1 0 0 1 1-2 0
4. Անդորրա 1 0 0 1 0-10 0

 
Սլովակիա - Հայաստան հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel