Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.10.2011

Հայաստանի Մ-19 ընտրանին նվաճեց էլիտ ռաունդի ուղեգիր

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի ուղեգիր: Մեր ընտրանին գրավեց երկրորդ տեղը այսօր Երևանում ավարտված խմբային մրցաշարում: «Հանրապետական» և «Միկա» մարզադաշտերում միաժամանակ մեկնարկեցին համապատասխանաբար Անդորրա-Հայաստան և Հունաստան-Սլովակիա վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի ընտրանին մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ հաղթահարել անդորրացիների գերհագեցած պաշտպանությունը և խփել միակ գնդակը: 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Աղվան Պապիկյանը: Հունաստանը և Սլովակիան ոչ ոքի 1:1 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումը, ինչը թույլ տվեց մեր ընտրանուն զբաղեցնել խմբում երկրորդ տեղը: Էլիտ ռաունդի խմբային մրցաշարը կկայանա 2012թ. գարնանը:

Մրցաշարային աղյուսակ

1. Հունաստան 3 2 1 0 13-2 7
2. Հայաստան 3 2 0 1 4-3 6
3. Սլովակիա 3 1 1 1 3-3 4
4. Անդորրա 3 0 0 3 0-12 0

Անդորրա-Հայաստան հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel