Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.11.2011

Ռաֆայել Նազարյան. «Բոլոր հանդիպումները վճռորոշ են»

Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Չեխիայի թիմի հետ ԵՎՐՈ-2013 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում: Այսօր Ֆուտբոլի Ակադեմիայում կայացավ Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Խոսելով հավաքականի տղաների ընդհանուր վիճակի մասին մարզիչն ընդգծեց, որ հավաքը ընթանում է բնականոն հունով: Հոգեբանորեն տղաները լավ են պատրաստված և հոգնածություն չկա երկար մրցաշրջանից հետո: Կազմի առումով և Օզբիլիսի բացակայության վերաբերյալ Նազարյանն ասաց, որ Օզբիլիսը դեռ լիովին չի ապաքինվել և այդ պատճառով չի ժամանել: Միաժամանակ լեգեոնականների մասին հարցին նշվեց որ գոհացուցիչ է Արտակ Ալեքսանյանի և Մասիս Ոսկանյանի վիճակը, իսկ Գևորգ Բադալյանի մարզավիճակը չի գոհացնում:

Մրցակցի մասին. «Բավական մոբիլ, կարգապահ և արագ թիմ է: Պետք է լավ խաղալ և արդյունքի հասնել: Առաջին հանդիպումից հետո տղաները համոզվեցին որ կարելի է չեխերի դեմ խաղալ, չնայած ես կարծում եմ որ ֆավորիտը Չեխիան է»:

Չեխիայի թիմի մարզիչը ընդգծել էր որ այս հանդիպումը վճռորոշ է առաջին տեղի համար պայքարում: Նազարյանն այլ կարծիքի է` մասնավորապես մարզիչը նշեց, որ բացի այս խաղից դեռ չորս հանդիպում կա և բոլորն էլ վճռորոշ են:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel