Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.11.2011

Տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ա. Սահակյանը, Ս. Իսրայելյանը, Տ. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը, Ս. Ավետիսյանը և Դ. Դումանյանը:

Գործկոմը քննարկեց օրակարգում դրված հետևյալ հարցերը`

1. Հաշվետվություն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2011թ-ի մրցաշրջանի գործունեության մասին:

2. ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի ներկայացում:

3. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի ներկայացում:

4. Առաջնությունում օտարերկրյա դարպասապահների հանդես գալու ժեմակետների սահմանափակման մասին:

5. Առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգի մասին:

6. Բարձրագւոյն խմբի առաջնության հաղթող թիմի պարգևատրման մասին

7. ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգի փոփոխման մասին:


Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում Գործկոմը քվեարկությամբ ընդունեց հետևյալ որոշումները.

- Հաստատվեցին ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2011-ի մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը, ՀՖՖ արտոնագրման կանոնակարգը և ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերը:

- Որոշում կայացվեց ամբողջությամբ սահմանափակել օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը ՀՀ առաջնություներում սկսած 2012թ. մրցաշրջանից:

- Որոշում կայացվեց փոփոխել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի անցկացման կարգը: Մրցույթում առաջին երեք տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին պարգևատրել համապատասխանաբար «ոսկե», «արծաթե» և «բրոնզե» խաղակոշիկ մրցանակով, ինչպես նաև համապատասխանաբար սահմանել պարգևավճար 10000, 7000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

- Սահմանել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հաղթող թիմի համար պարգևաճար 10 միլիոն դրամի, իսկ Գավաթի խաղարկության հաղթողի համար` 6 միլիոն դրամի չափով:

- Փոփոխել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգը` 2012-2013թթ. անցակացնել անցումային առաջնություն, որը կմենկնարկի 2012թ. մարտին և կավարտվի 2013թ. մայիսին: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի 2013թ. օգոստոսին և կավարտվի 2014թ. մայիսին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel