Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.01.2012

ՀՖՖ-ն մեկնարկում է 2012 թ. մարզչական “A” արտոնագրի դասընթացը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնարկում է 2012 թ. մարզչական “A” արտոնագրի դասընթացը: Մարզչական դասընթացին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 31-ը ժամը 18:00-ն ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնել դասընթացի մասնակցության դիմում, անձնագրի պատճեն և մեկ 3:4 չափսի լուսանկար:
Հիշեցնում ենք, որ դեռ նախորդ մրցաշրջանից Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մարզչի օգնականներն ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պարտավոր են ունենալ “A” արտոնագիր, իսկ ակումբի մյուս մարզիչները` առնվազն “B” արտոնագիր: Բացի այդ, մեծամասամբ ակումբների շահերից է բխում առավել որակյալ մարզիչների առկայությունը:
“A” արտոնագրի դասընթացին մասնակցելու գլխավոր նախապայման են հանդիսանում մարզչական “B” արտոնագրի առկայությունը և նվազագույնը մեկ տարվա աշխատանքային պրակտիկան առնվազն մինչև 15 տարեկան տարիքային խմբում հանդես եկող թիմում: Տեղեկացնում ենք, որ տեղերը անսահմանափակ չեն, ուստի ընդունելություն կատարելիս առաջնությունը կտրվի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության թիմերում աշխատանքային փորձ ունեցող մարզիչներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel