Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.01.2012

Հենրիխ Մխիթարյանը գրավել է 9-րդ տեղը "Զվեզդա" մրցույթում

Ռուսական “Սպորտ-Էքսպրես” օրաթերթը ամփոփել է “Զվեզդա” մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 20 միավորով գրավել է 9-րդ տեղը:
Մրցույթը կրում է ավանդական բնույթ և անցկացվել է 8-րդ անգամ: Քվեարկությանը մասնակցում են Նախկին Խորհրդային միության պետությունների ԶԼՄ ներկայացուցիչները: Մրցույթի նպատակն է ի հայտ բերել նախկին Խորհրդային Միության պետությունների լավագույն ֆուտբոլիստին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel