Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.01.2012

Հայ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում

Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները` ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և ֆիզպատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկել երկու ստուգողական հանդիպում: Մրցավարների մարզումները կանցկացնի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, օգնականների պարապմունքները կվարի ՀՖՖ տեսուչ Արշակ Կնյազյանը:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները մեկնելուց առաջ հավաք են անցկացնում Ֆուտբոլի Ակադեմիայում: Սա հունվար ամսին անցկացվող արդեն երրորդ հավաքն է: Հավաքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է ֆիզպատրաստության բարելավման վրա: Մարզումներն անցնում են ֆիզպատրաստության մարզիչ Տիգրան Սիմոնյանի գլխավորությամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel