Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.01.2012

Վարդան Մինասյան. "Հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով" Հանդիպումներ Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:
Կիպրոսյան մրցաշարի օրերին, փետրվարի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Սերբիայի ազգային հավաքականի հետ:
Կիպրոսյան հանդիպումների եւ իրար հաջորդող խաղերի մասին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ "Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ դիտարկելն է: Ազգային հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ”:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel