Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.01.2012

Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց "Բանանցին" նվազագույն հաշվով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Այսօր Մ-19 տարեկանների ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց «Բանանց» թիմի հետ: «Բանանց» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Բանանցի»: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը` երկրորդ խաղակեսի սկզբնամասում դիպուկ իրացնելով տուգանային հարվածը: Հանդիպմանը հետեւում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ էլիտ ռաունդի մրցաշարը տեղի կունենա ս.թ. մայիսի 23-28-ը Իտալիայում: Մեր թիմի մրցակցիները կլինեն Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի հավաքականները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel