Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.02.2012

Ռ. Հայրապետյան. «Ամեն ինչ անելու եմ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար»

Ինչպես արդեն հաղորդվել է, 2011-2012 թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաեւ Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Գավաթի խաղարկությունը Գյումրիում անցկացնելու փաստին, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է. «Որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008 թվականին էլ Գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Իջեւանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաեւ մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է: Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է Եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում ոչ մայրաքաղաքներում: Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում եւ հանդիսավորապես բացելով վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտը, մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգեւելու մեր երկրպագուներին: Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel