Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.02.2012

ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբներին շնորհվեց արտոնագիր

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Օրակարգում էր ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «Ազգային արտոնագիր» շնորհելու հարցը:
Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել «Ազգային արտոնագիր» շնորհել «Արարատ», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» և «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին` մասնակցելու ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2012/2013 մրցաշրջանի առաջնությանը:
ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհելու հարցը կքննարկվի Արտոմագրման կոմիտեի մայիսյան նիստի ընթացքում` ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո:

Արտոնագրման նիստի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel