Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.02.2012

Հաստատվել է «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարի խաղացանկը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթիում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ հաստատվել է մրցաշարի անցկացման կարգն ու խաղացանկը:

Ութ թիմ բաժավել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: B խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև: Խմբային մրցաշարի ավարտից հետո, թիմերը կխաղարկեն 1-8-րդ տեղերը, ըստ խմբերում զբաղեցրած տեղերի:

Ներկայացնում ենք Հայաստանի Մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը` (խաղերի սկիզբը` Երևանի ժամանակով)

28.04 Հունգարիա-Հայաստան 12:00
29.04 Հայաստան-Թուրքմենստան 14:00
01.05 Ղազախստան-Հայաստան 17:00
02.05 1-8-րդ տեղերի հանդիպումներ

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի Մ-17 ազգային հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel