Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.02.2012

ՀՖՖ-ն մեկնարկեց մարզչական A արտոնագրի հերթական դասընթացը

Փետրվարի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, մենկարկեց մարզչական A արտոնագրի հերթական` թվով երրորդ դասընթացը: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ արտոնագրման բաժինը:

Դասընթացին մասնակցում է 17 մարզիչ, որոնք ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոլոր թիմերը, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայի մարզադպրոցը: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը:

Դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը, Աշոտ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանը, ինչպես նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նախատեսվում է նաև օտարերկրյա մասնագետների մասնակցությունը դասընթացին, որը կտևի մինչև ս.թ. նոյեմբերը:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի ՀՀ Բարձրագույն խմբի թիմերի գլխավոր և ավագ մարզիչները պարտավոր են ունենալ մարզչական A արտոնագիր: Այդ արտոնագիրը բարձրագույն մարզչական կատեգորիայի վկայականն է, որը կարելի է ստանալ Հայաստանում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel