Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.02.2012

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ մարզումը. Վեց փոփոխության հնարավորություն կլինի

Փետրվարի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ մարզումը Սերբիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին: Մարզչական շտաբը հնարավորություն տվեցին հանգստանալու Ռոման Բերեզովսկուն, ով ժամանել էր Լիմասոլ օրվա երկրորդ կեսին և չմասնակցեց մարզմանը, ինչպես նաև Արաս Օզբիլիսին: Հոլանդական "Այաքսի" կիսապաշտպանը մեկնել էր Կիպրոս Հոլանդիայի առաջնությունում հանդիպում անցկացնելուց հետո և մարզվում էր անհատական ծրագրով:
Երեկոյան տեղի ունեցավ Կիպրոսի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը` Հայաստանի, Սերբիայի, Կանադայի և Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բազմաթիվ կազմակերպչական հարցերի թվում որոշվեց սահմանել փոփոխությունների քանակը մինչև վեցը:
Հիշեցնենք, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին Երևանի ժամանակով: Երրորդ և վերջին մարզումը ազգային ընտրանին կանցկացնի փետրվարի 28-ին, ժանը 12:30-ին Երևանի ժամանակով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel