Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.03.2012

Տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ս. Իսրայելյանը, Վ. Դալլաքյանը, Ս. Ավետիսյանը, Դ. Դումանյանը, Ա. Մնացականյանը, Կ. Հարությունյանը և Լ. Հասրաթյանը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջև 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկման եւ հաստատման, ՀՖՖ "Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության" (ՖԿՏ) կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՖՖ Իրավաբանական Անձանց Միության կազմում անդամագրվելու վերաբերյալ “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ և “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումների քննարկման հարցերը, ինչպես նաեւ ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայրի և ժամկետի որոշման հարցը:
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների միջև 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը լրացումներով և փոփոխություններով: Հաստատվեցին նաեւ ՀՖՖ ՖԿՏ Կանոնակարգում առաջարկվող լրացումներն ու փոփոխություները: Որոշում կայացվեց նաեւ բավարարել “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ և “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումները ՀՖՖ ԻԱՄ-ի կազմում անդամակցելու վերաբերյալ և ներկայացնել ընդհանուր ժողովի հաստատմանը:
Օրակարգային վերջին հարցի վերաբերյալ ՀՖՖ գործկոմը` առաջնորդվելով մարզերում ֆուտբոլային մթնոլորտի ապահովման, ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման իր առաջնահերթ քաղաքականությամբ, բավարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը` ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովն անցկացնել Գյումրիում ապրիլի 29-ին, Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպման օրը, որը, ինչպես արդեն տեղեկացվել է, տեղի է ունենալու նույն օրը Գյումրիում վերաբացվող քաղաքային մարզադաշտում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel