Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.03.2012

Հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների և 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերը

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ թիմերը` “Ուլիս”, “Փյունիկ”, “Գանձասար”, “Բանանց”, “Միկա”, “Իմպուլս”, “Շիրակ” և “Արարատ”: Առաջնությունը կանցկացվի վեց շրջանով: Այն կմեկնարկի 2012թ. մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին:
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի չորս շրջանով: Մրցաշարի մասնակիցներն են` “Շենգավիթ”, “Միկա-2”, “Փյունիկ-2”, “Շիրակ-2”, “Գանձասար-2”, “Իմպուլս-2”, “Բանանց-2”, “Արարատ-2”, “Ալաշկերտ” և “Կինգ դելյուքս” թիմերը: Մեկնարկը կտրվի 2012թ. ապրիլի 10-ին: Վերջին տուրի հանդիպումները նախատեսված է անցկացնել 2013թ. մայիսի 13-ին:
2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները կմեկնարկեն մարտի 17-ին: Եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին:

Խաղացանկերը կարող եք ներբեռնել այստեղ

2012-2013թթ. Բարձրագույն խումբ
2012-2013թթ. Առաջին խումբ
2011-2012թթ. Հայաստանի Գավաթ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel