Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.03.2012

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2012թ. մարտի 19-ին սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2012 թվականի ապրիլի 1-ին կայանալիք 2013 թվականի կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան – Ավստրիա ազգային հավաքականների ընտրական հանդիպման լուսաբանման համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. մարտի 19-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Միկա» մարզադաշտում կայանալիք 2013 թվականի կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան – Ավստրիա ազգային հավաքականների հանդիպումը լուսաբանելու համար:

Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կցված է մեկ լուսանկար (3x4)
Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։

Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 1 /մեկ/ լրագրող։

Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լրագրող։

Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները (հայկական ֆուտբոլին նվիրված նյութերը 40 տոկոսից ավելին) ‎‎‎կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։ ‎

Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լուսանկարիչ։

Բացառությամբ մարզական ուղղվածության լրատվամիջոցների, մյուս ԶԼՄ-ները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ իրենց կողմից ‎հայկական ֆուտբոլի լուսաբանումը հավաստող հրապարակումներ, հաղորդումներ, լուսանկարներ:

Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2012 թ. մարտի 26-ը (ներառյալ)

Ուշացումով և թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel