Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.03.2012

Մերի Մելքոնյանը ստացավ ՀՖՖ նախագահի կողմից խոստացած մարզաշապիկը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 27-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ, որը մեծ ոգեւորություն էր առաջացրել հայկական ֆուտբոլի եւ Հայաստանի ազգային հավաքականի բազմաթիվ երկրպագու համալսարանական ուսանողների մոտ: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականին եւ հայկական ֆուտբոլի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցերի շարքում նաեւ մի խնդրանք կար, որն առաջացրեց լեփ լեցուն դահլիճի ծափահարությունները, ԵՊՀ Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Մելքոնյանը դիմեց ՀՖՖ նախագահին խնդրանքով՝ նվիրաբերել իրեն Հայաստանի հավաքականի մարզաշապիկ: ՀՖՖ նախագահը խոստացավ, որ Մերի Մելքոնյանը կունենա սեփական ազգանունով եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագի մարզաշապիկի համարով մարզաշապիկ եւ Մերի Մելքոնյանին հրավիրեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Այսօր Մերին ստացավ իր համար շատ թանկ նվերը` անվանական մարզաշապիկը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel