Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.03.2012

Հայաստան-Ավստրիա կանանց հավաքականների հանդիպումը՝ ապրիլի 1-ին

Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը: Մեր ընտրանին կանցկացնի վերջին մարզումը մարտի 31-ին, ժամը 13:00-ին «Միկա» մարզադաշտում:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ժամը 13:30-ին:

Ներկայացնում ենք Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը՝

Դարպասապահներ

Աննա Կարապետյան
Թագուհի Գրիգորյան

Պաշտպաններ

Մարինե Կարապետյան
Արմինե Խաչատրյան
Տաթևիկ Մանուկյան
Սոֆիկ Թորոսյան
Հասմիկ Երեմյան
Մարիամ Ստեփանյան

Կիսապաշտպաններ

Արփինե Արզումանյան
Անի Ղուկասյան
Աննա Կարապետյան
Լիլիթ Կարապետյան
Քրիստինե Մանգասարյան
Օլգա Օսիպյան

Հարձակվողներ

Քրիստինե Ալեքսանյան
Գոհար Արմենյան
Քրիստինե Հակոբյան
Գայանե Կոստանյան


Հանդիպումը կսպասարկի Բուլղարիան ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան և Յորդանկա Կորչևան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel