Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.03.2012

Հայաստան-Ավստրիա հանդիպումից առաջ. մարզիչների կարծիքները

Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Այսօր «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի և Ավստրիայի կանանց ընտրանիների գլխավոր մարզիչները իրենց կարծիքը հայտնեցին հանդիպման վերաբերյալ:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը հայտարարեց, որ թիմը լավ է տրամադրված, պայքարելու է ոժեղ մրցակցի հետ խաղում, ընդգծելով որ շատ դժվար է լինելու, քանի որ Ավստրիայի հավաքականը ավելի լավ պատրաստված թիմ է: Բացի այդ մեր թիմում կան նորեկներ, ովքեր նման հանդիպումների փորձ չունեն:
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմինիկ Թալհամերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց որ թիմը պայքարելու է հաղթանակի համար, ուստի վաղվա հանդիպման համար ընտրվելու ագրեսիվ խաղաոճ: Հայաստանը լավ թիմ ունի և առաջին հանդիպումը այս թիմերի միջև Ավստրիայի հավաքականը լավ չանցկացրեց և վաղը կաշխատի ավելի կենտրոանացված լինել, քանի որ իրենց նպատակն է խմբում՝ գրավել երկրորդ տեղը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel