Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.04.2012

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ»

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: «Քանի որ վնասվածքս թեթեւ էր, կարողացա շուտ վերականգնվել եւ հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է որ մասնակցի, տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում «Շախտյորը» ընդունելու է Կիևի «Դինամոյին»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel