Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.05.2012

Հայաստանի ազգային հավաքականի նոր` “Ադիդաս" մարզահագուստի շնորհանդեսը՝ ՀՖՖ գրասենյակում

Մայիսի 5-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նոր` “Ադիդաս" մարզահագուստի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Ներկայացվեց Հայաստանի ազգային հավաքականի ողջ հանդերձանքը` սեփական եւ մրցակցի դաշտերում հանդես գալու մարզաշապիկները, շքերթային, մարզումային հանդերձանքը, անձրեւային շրջանի եւ ձմեռային տեսականին, մարզակոշիկները: Ներկայացվեցին նաեւ հավաքականի օգտագործման պայուսակները, գնդակները եւ այլ պարագաներ:
ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ "Ադիդաս" ընկերության հետ պայմանագիր է կնքվել երկու տարով` հետագա երկարաձգման հնարավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը իրենց գոհունակությունը հայտնեցին նոր մարզահագուստից` հատկապես կարեւորելով նոր մարզահագուստի գերազանց որակը եւ հույս հայտնեցին, որ այն նոր հաջողություններ կբերի մեր ազգային հավաքականին:

Մարզահագուստի և միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel